Հաքերները հրապարակել են Քելի Բրուքի ինտիմ «սելֆիները»

12:31   10 հոկտեմբերի, 2014

Բրիտանացի հայտնի մոդել եւ դերասանուհի Քելի Բրուքը հաքերների հերթական զոհն է դարձել, քանի որ վերջիններս հրապարակել են Քելի Բրուքի ինտիմ «սելֆիները»,-հայտնել է The Huffington Post UK-ը։

Ավելի վաղ 34-ամյա Քելի Բրուքը հայտարարել էր, որ նման լուսանկարներ գոյություն չունեն՝ չնայած կիբերհանցագործները նաեւ նրա անունն էին հայտարարել՝ ի թիվս մյուս աստղերի, ում iCloud-ում առկա լուսանկարները տեղադրել էին համացանցում։

Քելի Բրուքը դեռեւս ամուսնացած չէ, բայց տեւական ժամանակ հանդիպել է Ջեյսոն Սթեթհեմի եւ Բիլի Զեյնի հետ, սակայն արդյունքում, նրանց հարաբերությունները ամուսնությամբ չեն ավարտվել։ Այնուհետեւ, դերասանուհին սիրավեպ է սկսել Թոմ Էվանսի հետ եւ պետք է նրան երեխա պարգեւեր, սակայն հղիությունը, որոշ պատճառներով, ընդհատվել է։

Բրուքը մեծ ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ Big Breakfast հեռուստանախագծի։ Սակայն երբ նա սկսել է հանդիպել Սթեթհեմի հետ, Բրուքը դուրս է եկել հեռուստատեսությունից եւ ստացել մի շարք առաջարկներ՝ աշխատել մոդելային ասպարեզում։  Շուտով նա դարձել է «Լոնդոնի մարմինը» եւ նրա կիսամերկ լուսանկարները կարելի էր տեսնել գովազդային պաստառների վրա՝ տարածված Լոնդոնի գրեթե բոլոր անկյուններում։ Բրուքը մեկ անգամ չէ, որ տղամարդկանց ամսագրերի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ կանանցից մեկը. օրինակ, 2001թ-ին Maxim ամսագիրը նրան համարել է XX դարի ամենասեքսուալ կինը։ Քելին նաեւ աշխատել է որպես պրոդյուսեր։  



© NEWS.am STYLE