Քիմ Քարդաշյանի դստերն ադամանդե մատանի են նվիրելու

15:35   10 հոկտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, մտադիր է ադամանդե մատանի նվիրել իր դստերը՝ Նորթին, որը նա կկրի մանուկ հասակում, հայտնել է HollywoodLife.com-ը։

Աղբյուրը տեղեկացրել է, որ Քանիեն ցանկանում է լինել այն առաջին տղամարդը, ում կհաջողվի մատանի դնել իր դստեր մատին։


«Քանիեն պատրաստվում է մի գեղեցիկ ու իր տեսակով եզակի, ադամանդե մատանի նվիրել դստերը, որը նա կկրի մատանեմատին։ Այն խորհրդանշում է հայրիկի մեծ սերը դստեր նկատմամբ»,- նշել է աղբյուրը։

Ի դեպ, մատանին վստահված է մեծ համբավ ունեցող ոսկերիչ Լորեն Շվարցին, ով նաեւ պատրաստել էր Քիմի ամուսնական մատանին։ 



© NEWS.am STYLE