Ռուսական «Ձայն». Սամվել Վարդանյանի ցնցող ելույթը

14:13   11 հոկտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում շարունակվում է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի կույր լսումների փուլը։ Մոսկվայից Սամվել Վարդանյանը կատարել է Լեոն Ռասելի  Song for you երգը եւ ցնցել ժյուրիի բոլոր անդամներին։ Ժյուրի չորս անդամներն էլ պտտվել են, բայց Սամվելն ընտրել է Ալեքսանդր Գրադսկուն, ում նրա կատարումն անչափ հուզել է։ Ինչպես նկատել է Նազենի Հովհաննիսյանը՝ «Այս տարի «Ռուսաստանի ձայնը» ամբողջությամբ Հայաստանի «Ձայնն» է դարձել»։



© NEWS.am STYLE