Առավոտյան մարմնամարզություն. ցիգուն՝ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ լինել

09:02   12 հոկտեմբերի, 2014

Ցիգունը հին չինական՝ օրգանիզմի ինքնակարգավորման արվեստ է: Այս արվեստը կիրառվում է հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրների առկայության դեպքում եւ օգնում է նաեւ մարդու անհատականության ձեւավորման, շնչառական համակարգի կարգավորման, ինքնագիտակցության բարձրացման եւ մարդու մեջ բնության գիտակցման հարցում:

Վարպետ Երվանդ Սալակյանն ու NEWS.am STYLE-ը համատեղ սկսում են մի նոր շարք՝ «Առողջ եղեք ցիգուն հետ»: Հավատացեք, եթե ամեն օր նվազագույնը հինգ րոպե տրամադրեք մարզումներին, ապա անհնար է մոտ ապագայում դրական արդյունք կամ փոփոխություն չզգալ:



© NEWS.am STYLE