Ծնվել է Հռիփսիմեի եւ Մարտինի տղան

22:35   12 հոկտեմբերի, 2014

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ծնվել է Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի առաջնեկը: Այս մասին NEWS.am STYLE-ը տեղեկանում է երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Ուռա, նոր հորեղբայր դարձա: Մարտին Մկրտչյանը տղա է ունեցել: Մեր բալիկին առողջություն, բախտավոր, առողջ, Աստծո աջը անպակաս»:

NEWS.am STYLE-ը Հռիփսիմեին եւ Մարտինին շնորհավորում է՝ մաղթելով փոքրիկին առաղջ եւ անհոգ մանկություն: 




© NEWS.am STYLE