Ռիհանային «բռնացրել են» ատրճանակով

15:34   13 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Ռիհանային «բռնացրել են» ատրճանակով։ Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ 26-ամյա երգչուհուն «բռնացրել են», երբ նա ընկերների հետ միասին գնացել է ընթրելու Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում։ Ռիհանան ներկայացել է ատրճանակի տեսք ունեցող պայուսակով։


Իսկ վերջերս հաքերները համացանցում տեղադրել էին երգչուհու մերկ լուսանկարները։ Չնայած Ռիհանան մի անգամ չէ, որ ներկայացել է չափազանց բաց հագուստով, բայց նրա մերկ լուսանկարները ցնցել են բոլորին։

 

Լուսանկարները՝ BOSSX, X17 Online



© NEWS.am STYLE