ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   14 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք գուշակել, թե սիրելիին ինչի համար պետք կգա այդքան շատ գումար։ Եթե չեք կարողանում կռահել, ապա կարող եք հարցնել նրանից։ Սակայն աստղերը հուշում են, որ սիրելին ձեզ համար անակնկալ է պատրաստում, ուստի հնարավոր է, որ փոշմանեք նրան նախապես հարցուփորձ անելու համար։

ՑԼԵՐ

Այսօր սիրելին ձեզ համար առաջնային տեղում չի լինի, եւ նա պետք է համակերպվի այդ մտքի հետ, քնաի որ ի զորու չի լինի ինչ-որ բան փոխել։ Սակայն փորձեք նրա հանդեպ ավելի ուշադիր լինել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ կթագավորի ներդաշնակությունը։ Եթե դուք երբեւէ լինեք իդեալական զույգի նման, որին բոլորը նախանձում են, ապա դա կլինի այսօր։ Աշխատեք պահպանել այդ վիճակը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին չի կարողանա քայլել ձեր ռիթմին համընթաց եւ անհասկանալի եւ անկանխատեսելի այնպիսի քայլեր կանի, որոնք ձեզ կնյարդայնացնեն։ Աստղերը հուշում են չտրվել զգացմունքներին եւ լինել համբերատար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ինչ-որ կերպ կատակ անել ձեզ վրա։ Հայտնի չէ, թե որքան ծիծաղելի դա կլինի, սակայն ձեզ համար հայտնի կդառնա, թե ինչպիսին է ձեր սիրելին։ Չմոռանաք դրանից հետեւություններ անել։


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր բջջային հեռախոսն իսկական գլխացավանք կդառնա ձեզ համար, քանի որ ամբողջ օրը ընտանիքի անդամները ձեզ հոգնեցնելու են իրենց զանգերով եւ շեղելու են ձեզ կարեւոր գործերից։ Ավելի լավ է՝ որոշ ժամանակով արգելափակեք հարազատների զանգերը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր ընտանիքում առկա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ձեր ջանքերը դրական արդյունք կտան միայն այն դեպքում, եթե խնդրի լուծմանը ներգրավեք ձեր ծնողներին։ Նրանց փորձը կօգնի ձեզ լուծել բոլոր հարցերը։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին կարող է վեճ ունենալ ձեր ընկերոջ հետ, եւ հենց դուք պետք է փորձեք հարթել նրանց վեճը։ Դա այդքան էլ հաճելի եւ հետաքրքիր զբաղմունք չէ, բայց դուք այլ ելք չունեք։ Աշխատեք ուշքի գալ եւ հաշտեցնել նրանց։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հաճույքով կբացահայտեք, որ ձեր սիրելին ավելի հետաքրքիր անձնավորություն է, որքան դուք կարծում էիք սկզբում։ Նրա հետ կարելի է զրուցել միանգամայն տարբեր թեմաներով եւ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք երբեւէ չեք մտածել, որ կստանաք։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աշխատեք լուծել անձնական կյանքում առկա խնդիրները։ Սիրելին ձեզ ակտիվորեն կօգնի այդ հարցում, սակայն գլխավոր դերը ձերն է։ Աշախտեք այնպես անել, որ խնդիրենրը լուծվեն արագ կերպով։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր տրամադրությունն ամբողջությամբ կախված կլինի եղանակից։ Եթե դրսում անձրեւ լինի, դուք կտխրեք, եթե արեւ՝ բնականաբար կուրախանաք։ Աշխատեք դա հասկացնել սիրելիին։ Այդ կերպ նրան ավելի հեշտ կլինի ձեզ հետ շփվելը։


ՁԿՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին կարող է սխալ մեկնաբանել ձեր քայլերը, ինչը վատ կանդրադառնա ձեր հարաբերությունների վրա։ Որպեսզի խուսափեք տարաձայնություններից, աշխատեք մանրամանս բացատրել նրան ձեր քայլերի դրդապատճառները։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE