Դմիտրի Խառատյանը նկարահանվել է երգչուհի Նատալիի նոր տեսահոլովակում

10:40   14 հոկտեմբերի, 2014

Կայացել է երգչուհի Նատալիի «Платье на бретелях» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որտեղ գլխավոր հերոսներից մեկը Դմիտրի Խառատյանն է։ Նկարահանման աշխատանքները կատարվել են Սանկտ Պետերբուրգում։ Տեսահոլովակում բոլոր դերասանները կրել են լայն զգեստներ, ֆրակ, իսկ Նատալին ներկայացել է կապույտ հագուստով՝ մարգարիտներով ասեղնագործված։ Նատալին խոստովանել է, որ Դմիտրի Խառատյանի մասնակցությունն այս տեսահոլովակում պատահական չէ։ Նախ եւ առաջ նրանք մտերիմ ընկերներ են, եւ երկրորդ՝ տեսահոլովակում իրադարձությունները կատարվում են19-րդ դարում՝ գարդեմարինների (ծովային սպա) ժամանակաշրջանում, որին Խառատյանը շատ համապատասխան է։ 



© NEWS.am STYLE