ՌԴ պաշտպանության նախկին նախարարի՝ Անատոլի Սերդյուկովի սիրուհու տեսահոլովակը ցնցել է Youtube-ը

17:09   14 հոկտեմբերի, 2014

ՌԴ պաշտպանության նախկին նախարարի՝ Անատոլի Սերդյուկովի սիրուհին՝ «Оборонсервис»-ի գործի գլխավոր կասկածյալ Եվգենիա Վասիլիեւնան, ներկայացրել է «Тапочки» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը։ Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է հոկտեմբերի 13-ին, բայց արդեն հասցրել է մոտ մեկ միլիոն դիտում հավաքել։

Տեսահոլովակի թողարկվելուց հետո երգչուհին հույս է հայտնել, որ կամուսնանա Անատոլի Սերդյուկովի հետ։

«Այս երգից հետո Սերդյուկովը անպայման կամուսնանա ինձ հետ»,- Twitter-ում գրել է Վասիլիեւնան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության Նախարարության գույքային հարաբերությունների վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան «Оборонсервис»-ի գործով կասկածյալ է համարվում։ Հետաքննությամբ պարզվել է, որ նրա գործողությունների արդյունքում 3 միլիոն ռուբլու վնաս է հասցվել պետությանը։

Այժմ գործն ուղարկվել է դատարան։ Աղբյուրը նշում է, որ եթե ամեն ինչ հաստատվի, ապա միգուցե, նրան դատապարտեն 5 տարի ազատազրկման։

 

Աղբյուրը՝ Sobesednik

 



© NEWS.am STYLE