Հոլիվուդյան դերասանների ինտիմ լուսանկարները համացանցում հայտնվել են ռուս հաքերի «թեթեւ ձեռքով»

12:05   15 հոկտեմբերի, 2014

Պարզվել է, որ հոլիվուդյան քաոսի հեղինակը ռուս հաքեր է։ Խոսքը վերաբերում է հոլիվուդյան աստղերի ինտիմ լուսանկարներին, որոնք համացանցում հայտվել են ոմն Սերգեյ Խոլոդովսկու «թեթեւ ձեռքով»։

Ջեիֆեր Լոպեսի, Արիանա Գրանդեի, Քրիսթեն Դանսթի, Սելենա Գոմեսի եւ Ավրիլ Լավինի լուսանկարները հրապարակելուց հետո, աստղերի մերկ լուսանկարները հայտնվել են Սամարայի  բնակիչ Սերգեյ Խոլոդովսկու կայքում, հայտնել է Daily Mail –ը՝ մեջբերելով սեփական ուսումնասիրությունների արդյունքները։

Այժմ Խոլոդովսկին համարվում է հենց այն հաքերը, ով համացանցում հրապարակել էր Քիմ Քարդաշյանի, Ռիհանայի, Ջենիֆեր Լոպեսի, Սքարլեթ Յոհանսոնի  եւ շատ այլ աստղերի լուսանկարները։ Ի դեպ, թե որտեղ է պահվել լուսանկարները, Daily Mail-ը չի հայտնում։

Սակայն երիտասարդը նշել է, որ նա չի ջարդել հայտնի աստղերի iCloud-յան էջերը, այլ պարզապես տեսել է դրանք այլ կայքերում եւ ազատ ներբեռնել։ Սերգեյը հայտնել է, որ լուսանկարները հենց իրենք՝ աստղերն են տեղադրել՝ փիառ անելու նպատակով։

Իր արարքի մեջ նա ոչ մի վատ եւ ամոթալի բան չի տեսնում. «Սա պարզապես աշխատանք է։ Ես կցանկանայի, որ դրանք մեքենաների լուսանկարներ լինեին, քանի որ ես մեքենաներ ավելի շատ եմ սիրում»,-ասել է Խոլոդովսկին։

Պետք է նշել, որ այս գործով այժմ զբաղվում է ԱՄՆ-ի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն։



© NEWS.am STYLE