Exclusive. Ոճաբան Անի Ավդալյանն ամուսնացավ

16:56   15 հոկտեմբերի, 2014

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, իր ծննդյան օրը, ոճաբան Անի Ավդալյանն ամուսնացավ իր ընտրյալի՝ մասնագիտությամբ ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանի հետ։

Զույգի պսակադրության արարողությունը կայացավ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանյաց խնջույքը կշարունակվի ռեստորանային համալիրներից մեկում։

Ի դեպ, Անիի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Արեւիկ Սիմոնյանն է։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով նրանց ամուր ընտանիք, եւ ներկայացնում պսակադրության բացառիկ լուսանկարները։



© NEWS.am STYLE