Ինչպես մայոնեզ պատրաստել սեփական ձեռքերով

19:03   20 հոկտեմբերի, 2014

Մայոնեզը ձվով, բուսական յուղով եւ քացախով պատրաստված սոուս է, որի բաղադրատոմսը հնարել է ֆրանսիական Մայոնե քաղաքի հերցոգի բրիտանացի խոհարարը։

Ձեզ ենք ներկայացնում մայոնեզի բավականին հեշտ ու պարզ բաղադրատոմսը, որը կարելի է պատրաստել նաեւ տնային պայմաններում։ Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է երկու ձու, կես թեյի գդալ մանանեխ, կես թեյի գդալ աղ եւ շաքարավազ, մեկ թեյի գդալ քացախ, որը կարելի է փոխարինել կիտրոնի հյութով, եւ 400գր. բուսական յուղ։

Պատրաստման եղանակը. նախ եւ առաջ պետք է առանձնացնել ձվի սպիտակուցը, քանի որ պատրաստման համար միայն դեղնուցն է օգտագործվում։ Դեղնուցը լցնում եք բլենդերի ամանի մեջ, համեմում աղով, շաքարավազով, մանանեխով եւ հարում ոչ շատ մեծ արագությամբ։ Այնուհետեւ բլենդերի արագությունը մի փոքր մեծացնում եք եւ կաթիլ առ կաթիլ լցնում բուսական յուղը. սա շատ կարեւոր է։ Իսկ վերջում ավելացնում եք քացախը։

Արդյունքում, մոտ հինգ րոպեի ընթացքում կարելի է թարմ, թանձր եւ համեղ մայոնեզ պատրաստել։ Ի դեպ, արդեն իսկ պատրաստված մայոնեզի մեջ կարելի է նաեւ կանաչեղեն կամ այլ համեմունքներ ավելացնել։

 

Աղբյուրը՝ russianfood.com



© NEWS.am STYLE