Ինչպես լվանալ սպասքն առանց գաստրիտ առաջացնող հեղուկների

20:09   20 հոկտեմբերի, 2014

Տեղյա՞կ եք, որ ամեն օր խանութից գնված հեղուկներով սպասք լվանալը կարող է գաստրիտ կամ ստամոքսի խոց առաջացնել։

Պարզվում է՝ քիմիական նյութերով պատրաստված հեղուկները մակերեւութային ակտիվ նյութեր (ՄԱՆ) են պարունակում, որոնք նույնիսկ երկու կամ երեք անգամ ողողելուց հետո, միեւնույնն է չեն մաքրվում։ Տաք ջրով լվանալու դեպքում անհրաժեշտ է մոտ տասն անգամ մաքրաջրել սպասքը...

Ահա հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր երկորդ մարդը տառապում է ստամոքսի խնդիրներով։ Սակայն դրանցից խուսափելու համար պետք է սպասքը լվանալ ոչ խանութից գնված հեղուկներով, այլ սոդայով կամ մանանեխ փոշիով։ Հավատացեք, սպասքի վրա առկա յուղը միանգամից կանհետանա, եթե լվացարանի կամ ինչ-որ թասի մեջ մի քիչ ջուր եւ մանանեխ փոշի լցնեք ու լվանաք սպասքը։ Մնում է միայն մեկ անգամ ջրով ողողել եւ վերջ. սպասքը մաքուր է, իսկ օրգանիզմը՝ զերծ վնասակար նյութերից։

Ահա այսպես կարելի է պահպանել առողջությունը ու չվնասել այն, ինչպես նաեւ գումար տնտեսել։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE