ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   16 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս զգույշ լինել ձեր խոսքերի մեջ, որպեսզի հանկարծ չվիրավորեք ձեր սիրելի անձնավորությանը: Անգամ եթե ձեր զուգընկերն այնպիսի բան է անում, որը դուք չեք խրախուսում, դրա մասին պետք չէ նրան ասել կտրուկ, այլ դիվանագիտական եղանակով:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են վերհիշել նախկինում ապրած սերը, որի հետ բաժանվել եք ինչ-ինչ պատճառներով: Եթե դուք փոշմանում եք դրա համար, ապա այսօր ճիշտ օրն է սխալն ուղղելու եւ նրան ձեր մասին հիշեցնելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կարող եք սպասել, որ սիրելին անի առաջին քայլը կամ էլ հակառկը՝ դուք ձեզ վրա վերցնեք նախաձեռնությունը: Դա կարող է վերաբերել ցանկացած իրավիճակի՝ լինի սեր, թե կենցաղային ինչ-որ հարց: Աստղերը հուշում են, որ նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելով՝ դուք չեք տուժի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են առավել ուշադիր նայել ձեր շուրջը: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը գաղտնի երազում է ձեր մասին: Միգուցե դուք վաղուց էիք կասկածում նրա գոյության մասին: Այսօր դուք հնարավորություն ունեք նրա մասին առավել շատ բան իմանալու:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կզգաք, որ աշխատանքը եւ անձնական կյանքն անհամատեղելի են: Ստիպված եք ընտրություն կատարել այս երկուսի միջեւ: Սիրելիի հետ հարբերություններում ներդաշնակության եւ փոխըմբռնման հասնելու համար փորձեք աշատանքը մի կողմ դնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ հաջողություններ են խոստանում սիրային հարցերում: Սակայն դուք պետք է մի կողմ թողնեք ձեր համեստությունը եւ կասկածները: Դուք պետք է առավել վստահ լինեք ինքներդ ձեզ վրա եւ սիրեք ձեզ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Երազկոտությունը խանգարում է ձեզ սիրելիի հետ հարաբերություններում տեսնել ինչ-որ կարեւոր բաներ կամ անել անհրաժեշտ քայլեր: Այսօր դուք պետք է փորձեք վերջապես տաբերակել իրական կյանքը երեւակայականից, ինչը կօգնի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում առավել իրական քայլեր ձեռնարկել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ համար ներդաշնակ եւ հաճելի շփման օր կլինի: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ցանկացած գործունեությունից, որը կապված կլինի ֆիզիկական լարվածության հետ: Հաճելի զգացողություններ ստանալու համար կարող եք ընկերների եւ սիրելիի հետ թանգարան կամ պատկերասրահ այցելել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են իրական հայացքով նայել ձեր անձնական կյանքին: Հնարավոր է՝ դուք այժմ շփոթության մեջ եք, չեք կողմնորոշվում, թե ով պետք է լինի ձեր կողքին, ունեք շատ երկրպագուներ եւ այլն: Պետք չէ վախենալ. այսօր դուք հնարավորություն ունեք ցանկացած իրավիճակ գնահատել այնպես, ինչպես կա:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս պայքարել ձեր զգացմունքների համար: Եթե հորիզոնում մրցակից է հայտնվել կամ ձեր մեջ կասկածներ են առաջացել, ապա ժամանակն է գործի անցնել: Կասկածներից տանջվելու փոխարեն՝ դուք պետք է ձեռնարկեք քայլեր, որպեսզի վերջանականապես գրավեք սիրելիի սիրտը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են սիրային հարցերում որքան հնարավոր է արագ գործել: Անգամ եթե սովոր եք զսպվածություն դրսեւորել նման հարցերում, ապա այսօր իրավիճակը ձեզ այլ բան է հուշում: Պետք է համարձակ լինել:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք վերացնել սիրային հարաբերություններում առկա ձանձրույթը: Հնարավոր է՝ ձեզ շատ քիչ բան է պակասում. ռոմանտիզմ, նոր տպավորություններ, ճանապարհորդություն: Ձեր ուժերում է այնպես անել, որ սիրելիի հետ հարաբերությունները շարունակություն ունենան:



© NEWS.am STYLE