VARDA-ն եւ Միհրան Ծառուկյանը Մոսկվայում միասին կնկարահանվեն ֆիլմում

12:04   16 հոկտեմբերի, 2014

Այսօր Երեւանում գտնվող հայտնի պարուհի VARDA-ն երգիչ Միհրան Ծառուկյանի հետ հյուրընկալվեր էր ռադիո «Վանում», որի ուղիղ եթերի ժամանակ պատմեց իր եւ Միհրանի ծանոթության, ինչպես նաեւ հետագա ծրագրերի մասին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, VARDA-ն Երեւան է ժամանել իր եւ Միհրան Ծառուկյանի հետ համատեղ երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցելու համար, որը կոչվում է «Люби меня всегда», ինչպես նաեւ պարուհին կնկարահանվի «Ֆուլ հաուս» սիթքոմի էպիզոդներում:

VARDA-ի եւ Միհրան Ծառուկյանի համագործակցությունը սկսվել է Մոսկվայից: Նրանք երկուսն էլ կինոքասթինգի են մասնակցել այնտեղ: Այսօր ռադիո «Վանի» ուղիղ եթերում VARDA-ն խոստովանեց, որ նա եւ Միհրանը միասին ֆիլմում են նկարահանվելու Մոսկվայում:



© NEWS.am STYLE