Սեքսուալ Սելենա Գոմեսը՝ Լոս Անջելեսում

17:39   16 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը երեկ երեկոյան գնացել է մասնակցելու Ջիմի Քիմելի շոուի նկարահանումներին։

22-ամյա երգչուհին հագել է մարմինն ընդգրկող մուգ կապույտ զգեստ՝ Chanel-ից։

Ուշադրության արժանի է նրա գեղեցիկ կիսաշրջազգեստն ու լայն գոտին, իսկ նրա դասական ու էլեգանտ կերպարն ավելի են համալրեր Սելենայի սեւ կոշիկները՝ Tom Ford-ից։ Աստղի մազերը գեղեցիկ հավաքած է եղել, իսկ կողքից բաց թողած մազափունջը գեղեցկացնում ու ընդգծում է նրա դեմքի օվալը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Սելենա Գոմեսը կրկին բաժանվել է Ջասթին Բիբերից։


Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE