ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   17 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին չափազանց տխուր կլինի ձեր պահվածքի պատճառով, ինչի մասին նա ձեզ կասի: Աշխատեք որքան հնարավոր է ադեկվատ արձագանքել նրա նկատողություններին եւ դրանց համապատասխան գործել:

ՑԼԵՐ

Այսօր դուք երջանիկ, ուրախ եւ զվարթ կլինեք, որովհետեւ ձեր կյանքում կա գոնե մեկ մարդ: Եվ կարեւոր չէ, թե նա որտեղ է ապրում, կարեւորը՝ նա գոյություն ունի, ձեզ ավելին պետք չէ, իսկ եթե ավելին լինի, ապա դուք իսկապես կդառնաք ամենաերջանիկ մարդը երկրի վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք պատասխանատու եք ձեր սիրելիի առաջ, թեկուզ միայն այն պատճառով, որ նրան մեկ անգամ հասկացրել եք, որ ձեզ համար միեւնույն չէ, թե նա ինչ է մտածում եւ անում, ինչպես է ապրում: Եվ այսօր պետք է հիշեք այդ պատասխանատվության մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են սիրելիի հետ ինչ-որ լուրջ գիրք քննարկել, խոսել փիլիսոփայության մասին կամ շախմատ խաղալ: Այդ կերպ եւ կմտերմանաք, եւ ուղեղները կմարզեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Աշխատեք այսօր հեռավորություն պահպանել այն մարդուց, ում հանդեպ անտարբեր չեք: Հակառակ դեպքում՝ դուք նրա համար կարող եք գլխացավանք դառնալ, հետեւաբար՝ նաեւ տհաճ զրուցակից: Ավելի լավ է ձեր ուշադրությունը փորձեն գրավել, քան արհամարհել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ընկերական հարաբերությունները կարող են անցնել այլ՝ ավելի բարձր մակարդակի: Օրը բարեհաջող է միասին ինչ-որ տեղ գնալու համար: Նոր տպավորութոյւնները կամրացնեն ձեր միությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են աշխարհին եւ հատկապես սիրային հարաբերություններին նայել սիրելիի աչքերով: Ամենայն հավանականությամբ, դուք ձեզ համար զարմանալի  բացահայտումներ կանեք, որոնցից ոչ բոլորը ձեզ հաճելի կլինեն:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիի ասած ցանկացած բան դուք հիմարություն կհամարեք, ընդ որում՝ ոչ միշտ հիմնավորված կերպով: Այդպիսին կլինի այսօր ձեր տրամադրությունը, որը կարող է լրջորեն նեղացնել սիրելիին: Աշխատեք չինքնահաստատավել սիրելիի հաշվին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կցանկանաք խրախուսել ինքներդ ձեզ, իսկ ավելի շատ կցանկանաք, որ դա անի ձեր սիրելին: Ակնարկեք նրան այդ մասին, իսկ հետո հնարավորություն տվեք նրան ձեր ցնակություններն իրականացնելու:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ համար հեշտ չի լինի ներել ու հասկանալ սիրելիին: Ձեր շփման ամենահեշտ տարբերակը կլինեն վեճն ու աղաղակները, որի արդյունքը զրոյական կլինի: Աշխատեք դա հասկանալ եւ զսպել ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ դժվարությամբ կկարողանաք ընդհանուր հայտարարի գալ եւ միասին որեւէ խնդիր լուծել: Ամեն դեպքում, աշխատեք լեզու գտնել իրար հետ, հակառակ դեպքում՝ միասին լինելը կբարդանա ձեզ համար:

ՁԿՆԵՐ

Այսօր արժե մտածել այն մասին, որ սիրելին կարոտում է ձեզ: Միգուցե դուք միշտ նրա կողքին եք, բայց արդյոք դուք բավարար ուշադրություն եւ ջերմություն նրան տալի՞ս եք: Եթե ոչ, ապա այսօր հնարավորություն ունեք դա փոխելու:



© NEWS.am STYLE