Աղջիկներ. լիարժեք շքեղություն

23:17   20 հոկտեմբերի, 2014

Ո՞վ է ասել, որ թմբլիկ կանայք գեղեցիկ չեն։ Եթե կա այդպիսի տեսակետ, ապա այն շատ սխալ է, քանի որ ճաշակին ընկեր չկա։

Նորաձեւության ասպարեզը մշտապես «մեղադրվում է» կանանց եւ աղջիկներին որոշակի չափորոշիչներով սահմանափակելու մեջ, քանի որ պոդիումներին կամ գլամուրային ամսագրերում մշտապես հայտնվում են բարձրահասակ, նիհար, առանց կանացի լավ արտահայտված բարեմասնություններով կանայք եւ աջիկներ։

Յուրաքանչյուր կին ցանկանում է էլեգանտ եւ նորաձեւ տեսք ունենալ՝ անկախ իր մարմնի կառուցվածքից եւ ցուցանիշներից։ Եվ յուրաքանչյուր կին ունի դրա իրավունքը, հատկապես այժմ, երբ բոլոր չափերին համապատասխան հագուստներ են վաճառվում։ Մի՞թե գեղեցիկ չեն այս աղջիկները։

 

 

Աղբյուրը՝ fishki.net



© NEWS.am STYLE