Ինչպես են «ծույլ» պելմենի պատրաստում

20:09   21 հոկտեմբերի, 2014

Իհարկե, պելմենի արտադրողները մշտապես մարքեթինգային քայլեր են կատարում իրենց արտադրանքը գովազդելու եւ հաճախորդներին գրավելու համար, սակայն բոլորն էլ հասկանում են, որ ոչ մի կիսաֆաբրիկատ չի կարող համեմատվել կամ «մրցել» տանը պատրաստված ուտեստների, այդ թվում նաեւ պելմենիի հետ։ Չնայած խորամանկ արտադրողները մշտապես գովազդում են, որ կիսաֆաբրիկատ պելմենիները պատրաստվում են պրոֆեսիոնալ խոհարարների ձեռքերով, առանց քիմիական նյութերի, մաքուր պայմաններում՝ մենք առաջարկում ենք մի բաղադրատոմս, որը պետք է պատրաստել տանը եւ ինչու ոչ՝ հաճույք ստանալ այդ գործընթացից։

Առաջարկվող բաղադրատոմսը ներառում է գրեթե նույն մթերքները, որոնք անհրաժեշտ են սովորական պելմենի պատրաստելու համար, սակայն նրա առանձնահատկությունը պատրաստման հեշտ ու արագ եղանակն է։

Այդպիսով, ձեզ անհրաժեշտ է. 400գր.պելմենիի խմոր, 400գր. մսի ֆարշ (ըստ ձեր ճաշակի), մեկ սոխ (միջին չափի), մեկ կարտոֆիլ, աղացած սեւ պղպեղ ու աղ, ինչպես նաեւ բուսական յուղ՝ տապակելու համար եւ սամիթ։

Պատրաստման եղանակը. մսի ֆարշի մեջ լցնում եք քերած պանիրն ու կարտոֆիլը, ինչպես նաեւ մանրացված սոխը. ի դեպ, մանրացված սոխից մի փոքր մաս պետք է պահել։ Այնուհետեւ ֆարշը մի լավ խառնելուց հետո, այն պետք է համեմել՝ ըստ ձեր ճաշակի։

Խմորն անհրաժեշտ է զգուշությամբ բացել, լցնել համեմված մսի ֆարշը եւ ռուլետի նման փաթաթել։ Այս ամենից հետո խմորը պետք է բարակ (2-3սմ) երկարությամբ շերտերով կտրատել։ Կտրատված շերտերն արդեն կարելի է թաթախել ալյուրի մեջ, իսկ հետո երկու կողմից տապակել բուսական յուղով լի թավայի մեջ։Վերջին գործողությամբ պելմենիները լցնում եք եռացրած ջրի մեջ եւ եփում մոտ 20 րոպե։

Պելմենիները պատրաստ են. պետք է մատուցել տաք վիճակում՝ ավելացնելով կտրատված սամիթն ու սոխը։

Բարի ախորժակ


 Աղբյուր՝ Otvetin



© NEWS.am STYLE