Ինչպես մարինացնել շամպինիոն սունկը

21:11   22 հոկտեմբերի, 2014

Մարինացված սունկը հիանալի նախուտեստ է տոնական սեղանին մատուցելու  համար։ Այսպիսի սունկ կարելի է պատրաստել նաեւ տնային պայմաններում՝ ի դեպ ավելի արագ եւ հեշտ, քան կնոջ սիրտը գրավելը։

Առաջարկում ենք մի հիանալի բաղադրատոմս, որի շնորհիվ կարելի է, համեղ ու անուշաբույր սունկ պատրաստել։

Պատրաստման համար անհրաժեշտ է. կես կիլոգրամ շամպինիոն սունկ, մեկ թեյի գդալ աղ, երկու թեյի գդալ շաքարավազ, տասը հատիկ մեխակ, նույնքան էլ սեւ պղպեղ, 50գր. 9%-անոց քացախ կամ 80 գր. խնձորի քացախ (5%), 20գր. բուսական յուղ, հինգ պճեղ սխտոր, դափնու երեք տերեւ։

Պատրաստման եղանակը. սունկը պետք է լվանալ, բաժանել երկու մասի, եւ ստացված զանգվածի վրա լցնել քացախը, բուսական յուղն ու վերեւում նշված համեմունքները։Այս ամենը մի լավ խառնելուց հետո, անհարժեշտ է զանգվածը տաքացնել եւ մարմանդ կրակի վրա եփել մոտ 5 րոպե։ Կաթսայի կափարիչը չպետք է փակել՝ 4-5 ժամ մոռանալով ուտեստի մասին։ Այս ամենից հետո արդեն կարելի է համտեսել նախուտեստը։

Նշում. այս բաղադրատոմսում ջուր չի օգտագործվում (սա ոչ բացթողում է, ոչ էլ սխալ), քանի որ սունկը եփելիս հյութ է դուրս գալիս, որը լիովին բավարար է այն մարինացնելու համար։



Աղբյուրը՝ eda-na-stole.ru



© NEWS.am STYLE