Քիմ Քարդաշյանը մորաքույր է դառնալու

11:02   17 հոկտեմբերի, 2014

Քարդաշյանների գերդաստանում եւս մեկ աղջիկ է ավելանալու։ Ինչպես հայտնել է Us Weekly-ին՝ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնին, դուստր է ունենալու։

Այն մասին, որ Քորթնի Քարդաշյանն ու իր ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, երեխա են ունենալու, հայտնի էր դարձել այս տարվա հունիս ամսին։ Սակայն այդ ժամանակ հնարավոր չի եղել պարզել երեխայի սեռը։

Զույգը, ով արդեն դաստիարակում է իրենց որդուն՝ Մեյսոնին, եւ դստերը՝ Պենելոպային, երբեք չի թաքցրել, որ ցանկանում է շատ երեխաներ ունենալ։ Քորթնիի այս ցանկությունը հասկանալի է, քանի որ նա տասնյակ քույրեր ու եղբայրներ ունի։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նույնպես մտադիր է երկրորդ երեխան ուենալ։ Քանիե Ուեսթի կինը խոստովանել է, որ կցանկանար եւս մեկ անգամ զգալ մայր դառնալու բերկրանքը։



© NEWS.am STYLE