Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ The Boy Next Door էրոտիկ թրիլերի պաստառը

11:32   17 հոկտեմբերի, 2014

Շուտով մեծ էկրաններին կհայտնվի «The Boy Next Door» («Մեր հարեւանի տղան») ֆիլմը, որի գլխավոր դերում բոլորիս քաջ հայտնի Ջենիֆեր Լոպեսն է։


Ֆիլմը խորամանկ ու մտորելու տեղիք տվող սցենար ունեցող կինոնկարներից չէ, բայց լի է էրոտիկ տեսարաններով, ինչն արդեն իսկ մեծ իրարանցում է առաջացրել այս թրիլերի շուրջ։

Թրիլերի նկատմամաբ մեծ հետաքրքրություն են առաջացնում հատկապես բաց ու էրոտիկ տեսարանները. այս հարցում արդեն իր մեծ դերն ու նշանակությունն ունի ֆիլմի՝ երեկ ցուցադրված պաստառը։

Ֆիլմը հետաքրքրել է ոչ միայն կինոսիրահարներին, այլեւ հայտնի աստղի երկրպագուներին։ Ֆիլմը դիտելիս մի շարք գայթակղիչ զգացմունքներ կառաջացնան հանդիսատեսի մոտ։

Բացի Ջենիֆեր Լոպեսից ֆիլմում նկարահանվել են նաեւ Ռայան Գուզմանը, Քրիսթին Չենոուեթը, Ջոն Քորբեթը, Բեյլի Չեյզը, Իեն Նելսոնը եւ այլոք։ Ֆիլմում Լոպեսը մարմնավորում է մի կնոջ, ով տանջվում է ամուսնուց բաժանվելու պատճառով եւ ծանոթանում է դեռահաս Նոյի հետ, ով իր հարեւանի տղան է։ Սակայն շուտով այս տղան իսկական գլխացավանք է դառնում հերոսուհու եւ նրա որդու համար։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE