Ջուդ Լոուի նախկին ընկերուհին նրան հինգերորդ երեխան է պարգեւելու

15:41   17 հոկտեմբերի, 2014

41-ամյա Ջուդ Լոուն կրկին հայր է դառնալու։ Հայտնի դերասանի հինգերորդ երեխան լույս աշխարհ կբերի նրա նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեթրին Հարդինգը։

Ինչպես տեղեկացրել է People-ը՝ այս լուրը հայտնել է հենց ինքը՝ Ջուդ Լոուն։ Սակայն հետաքրքիրն այն է, որ Քեթրինն ու Ջուդը վերջերս բաժանվել են, բայց նրանք արդեն հայտարարել են, որ պատրաստվում են միասին զբաղվել երեխայի դաստիարակության հարցերով։

«Ջուդ Լոուն եւ Քեթրին Հարդինգն այլեւս միասին չեն, բայց դա չի խանգարում նրանք միասին դաստիրակել իրենց ապագա երեխային։ Նրանք պարզապես առանձին անձնական կյանք կվարեն»,- ասել են աստղերի ներկայացուցիչները»։

Նշենք, որ Ջուդը Սեդի Ֆրոսթի հետ ամուսնությունից ունի երեք երեխա. 18-ամյա որդին՝ Ռաֆերթին, 14-ամյա դուստրը՝ Իրիսը եւ 12-ամյա Ռուդին։ Նա նաեւ ունի հնգամյա մի դուստր՝ Սոֆիան, ում մայրիկը Սամանտա Բերքն է։

2009թ-ին տված հարցազրույցներից մեկում Ջուդը խոստովանել է, որ «հայր լինելը շատ կարեւոր է»։ «Սովորաբար ես քնում եմ մինչեւ կեսօր, բայց առավոտյան ժամը 7-ին արթնանալն ու երեխաներին կերակրելն այնքան էլ վատ գործ չէ»,-պատմել է նա։



© NEWS.am STYLE