ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Մի' վախեցեք ձեր յուրօրինակ մտքերից, անգամ եթե դրանք ձեզ խելահեղ են թվում։ Ցանկացած դեպքում, ձեր սիրելին սատար կկանգնի ձեզ եւ կանի ամեն հնարավոր բան, որ դրանք ի կատար ածվեն։

ՑԼԵՐ

Այսօր աշխատեք սիրելիից բացատրություններ չպահանջել։ Ըմբռնումը ձեր այսօրվա ուղեկիցը պետք է լինի։ Եթե կարողանաք ըստ արժանավույնս դրսեւորել այն, սիրելին կգնահատի դա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Ձեր սիրելին միանգամայն կարող է օգնել ձեզ լուծել ձեր խնդիրները, պետք է միայն խնդրել նրան այդ մասին։ Անկախ ձեր սկզբունքներից եւ հպարտությունից, այսօր իսկապես արժե խնդրել նրան, հակառակ դեպքում՝ ինքներդ լրացուցիչ խնդիրներ կստեղծեք ձեզ համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի սիրելիին համոզել, որ դուք նրան սիրում եք եւ չեք պտրաստվում լքել նրան։ Այնպես որ, պատրաստ եղեք նրա կասկածներին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կարեւոր է չշտապել։ Վազքի մեջ դուք կարող եք լավագույն դեպքում չնկատել ինչ-որ մեծ, կարեւոր եւ ջերմ բան ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, իսկ վատագույն դեպքում՝ անտեսել կամ կոտրել եւ տրորել այն...


ԿՈՒՅՍԵՐ

Դուք միշտ այնքան զգուշավոր եք սիրելիի հետ, որ նա, շատ հնարավոր է, ընդունում է դա որպես ձեր պարտականություն։ Եթե ձեզ դա դուր չի գալիս, այսօր աշատեք սիրելիին զրկել այդ առավելություններից։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կօժտեն անսպասելի քնքշությամբ այն անձնավորության նկատմամբ, ում հանդեպ դուք նման զգացմունքներ չունեք։ Ավելին, հնարավոր է, որ դուք մինչ այսօրը նրա հանդեպ հակակրանք էիք զգում։ Ինչեւէ, սիրուց ատելություն մեկ քայլ է, նշանակում է՝ հակակրանքից քնքշություն նույնպես։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիին կթվա, թե լիարժեք երջանկության համար ձեզ կոնֆետներն են պակասում։ Այնպես որ, պատրաստ եղեք նրան, որ ձեր տանը շատ քաղցրեղեն կլինի։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է սիրելին չի համարձակվում ձեզ մատուցել այդ համեստ նվերը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այն իրավիճակը, որն այժմ առկա է ձեզ մոտ, իրականում ավելի բարդ է, քան ձեզ թվում է։ Միգուցե դուք չեք գիտակցում, թե ձեր հետաքրքրքասիրությունը ուր կարող է տանել ձեզ։ Աշխատեք վերահսկել իրավիճակն ու ինքներդ ձեզ։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Թվում է, թե ձեր խոսքերը, արցունքներն ու խնդրանքներն իզուր են։ Վեճերը ձեզ նույնպես չեն օգնի։ Ձեզ չեն լսում, չեն էլ փորձում հասկանալ։ Բայց երբեմն շշուկն ավելի խոսուն է, քան ճիչը։  Փորձեք ձեր ցանկությունների մասին ասել ցածրաձայն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ անսպասելի եւ միգուցե անօգտակար նվեր անի։ Մի մոռացեք, ամեն դեպքում, նրան շնորհակալություն հայտնել, հակառակ դեպքում՝ կվանեք ձեզ նվերներ անելու նրա բոլոր ցանկությունները։


ՁԿՆԵՐ 

Այսօր արժե մտածել այն մաիսն, թե, արդյոք, նույնքան ջերմ եք սիրելիի հանդեպ դուք, որքան նա ձեր հանդեպ է։ Անկե՞ղծ եք դուք ձեր սիրո մեջ, թե ոչ եւ այլն։ Այսօր արժե փոխհատուցել սիրելիին, միայն թե՝ ոչ միանգամից, այսլ աստիճանաբար։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE