Ինչպիսին է 95 միլիոն դոլար արժողությամբ բնակարանը Մանհեթանում

22:12   21 հոկտեմբերի, 2014

Ներկայացնում ենք Մանհեթանում գտնվող, 95 միլիոն դոլար արժողությամբ մի բնակարան։ Ճիշտ է, մի փոքր դժվար է պատկերացնել, թե այդ ինչ բնակարան է, որը գնելու համար 95 միլիոն դոլար  է անհրաժեշտ, երբ մեզ մոտ Երեւանի կենտրոնում գտնվող մի հյուղակ գնելու համար շատ ավելի քիչ է պետք վճարել։

Բնակարանը գտնվում է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքի վերին հարկում։ Այս 96 հարկանի շենքը տեղակայված է Մանհեթենի կենտրոնում, եւ այն շատ ավելի բարձր է, քան Empire State Building-ը, Chrysler Building-ը, ինչպես նաեւ One World Trade Center-ը՝ առանց սրաձողի։

Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի Նյու Յորք, Կենտրոնական այգի, Մանհեթեն եւ Ատլանտյան օվկիանոս։ 

 

Աղբյուրը՝ krabov.net



© NEWS.am STYLE