Անհավատալի է, բայց փաստ. հարյուր ժամում նկարչուհին մարկերով նկարազարդել է ամուսնու ավտոմեքենան

22:06   22 հոկտեմբերի, 2014

Կարծում եմ՝ այս լուսանկարները նայելուց հետո ձեզանից շատերը կցանկանան գնալ ավտոտնակ եւ նկարազարդել ձեր մեքենան։

Nissan Skyline GTR մեքենայի տերը խնդրել է կնոջը նկարներով ծածկել մեքենայի վրա առկա մի քանի քերծվածք եւ տեսեք, թե ինչ յուրահատուկ ձեւով է կինը նկարազարդել ամբողջ մեքենան։



Երբ ամուսինը տեսել է, թե ինչ հիանալի աշխատանք է կատարում կինը, որոշել է չկանգնեցնել նրան եւ թույլ տալ մինչեւ վերջ նկարազարդել մեքենան։ Ավելին, ամուսնուն երբեք էլ դուր չի եկել իր մեքենայի գույնը, հետեւաբար տղամարդը չի խոչնդոտել կնոջը ստեղծագործական մտքի թռիչքն իրականացնելու հարցում։

Ներկայացնում ենք նկարչուհու 100 ժամյա աշխատանքը։

 

 

Աղբյուրը՝ AdMe.ru 



© NEWS.am STYLE