Լեդի Գագան «հարձակվել է» Մադոննայի վրա

14:13   18 հոկտեմբերի, 2014

«Էպատաժի թագուհի» Լեդի Գագան քննադատել է Մադոննային։ Ինչպես տեղեկացրել է Daily mail-ը՝ երգչուհին մեղադրել է «փոփ-թագուհուն» երիտասարդ արտիստների հետ թեթեւամիտ հարաբերություններ հասատատելու եւ նոր տաղանդներ բացահայտելու ցանակություն չունենալու մեջ։

Լեդի Գագան հայտնել է, որ իր երգարվեստի վրա իրենց ազդեցությունն են ունեցել Մայքլ Ջեքսոնը, Ֆրեդի Մերկուրին, Դեւիդ Բոուին եւ այլոք։ Գագան նաեւ նշել է, որ այս արտիստների ցանկում կհայտնվեր նաեւ Մադոննան, եթե չլիներ նրա վերաբերմունքը երիտասարդ կատարողների հանդեպ։

 

«Այո, ես կնշեի նաեւ Մադոննայի անունը, բայց ինչ-որ բան խանգարում է ինձ։ Եթե ես այդքան մեծանուն ու ազդեցիկ դեմք լինեի շոու-բիզնեսում, ապա ես հաստատ կօգնեի երիտասարդ երաժիշտներին»։

Հատկանշական է, որ վերջերս Մադոննան էր քննարդատել Գագային իր Two Steps Behind Me («Երկու քայլ ինձնից ետ») երգի մեջ։

«Դու կրկնօրինակում ես ինձ, իսկ որտեղ են իմ հեղինակային հատուցումները։ Բայց միեւնույնն է, դու երբեք ինձ նման չես լինի, ինչ էլ որ անես»։



© NEWS.am STYLE