Ինչպես է նկարահանվել VARDA-ի եւ Միհրան Ծառուկյանի տեսահոլովակը

15:15   18 հոկտեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն ժամանել է Երեւան: Նա այստեղ է իր եւ Միհրան Ծառուկյանի դուետի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

«Люби меня всегда». այսպես է կոչվում Միհրանի եւ VARDA-ի համատեղ երգը, որի տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ մեկ շաբաթից:

Երեկ ամբողջ օրը երգիչներն անց են կացրել նկարահանման հրապարակում, որտեղ ներկա է եղել  նաեւ NEWS.am STYLE-ը: Մեզ հետ զրույցում, խոսելով նկարահանման ընթացքի մասին, Միհրան Ծառուկյանն ասաց, որ իրեն շատ հեշտ էր VARDA-ի հետ աշխատելը:

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում, առավոտյան ժամը 07:00-ից սկսվել են նկարահանման աշխատանքները եւ դեռ շարունակվում են, մնացածը արդեն պարզ կլինի, մարդիկ կտեսնեն ու իրենց գնահատականը կտան, երբ տեսահոլովակը եթեր հեռարձակվի»:

VARDA-ի համար նույնպես նկարահանումներն անցել են հեշտ, բարդ է եղել միայն այդ ամենի մասին լռելը: Պարուհին նույնպես չցանկացավ բացել փակագծերը՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ կայանա տեսահոլովակի պրեմիերան:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE