Լեոնարդո Դի Կապրիոն՝ անհետացման եզրին կանգնած գորիլաների մասին նոր ֆիլմի պրոդյուսեր

18:04   18 հոկտեմբերի, 2014

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դառնալու է անհետացման եզրին կանգնած գորիլաների մասին պատմող նոր ֆիլմի պրոդյուսերը, հայտնել է THR.-ը։

Դերասանը Netflix ընկերության հետ միասին նկարահանելու է այս ֆիլմը, որը կոչվում է Virunga։ Ֆիլմը պատմում է գորիլաների փրկության համար պայքարող բնապահանների մասին։ Ֆիլմի իրադարձությունները կատարվում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում։ Կենդանիները անհետացման եզրին են անտառահատումների եւ որսագողության պատճառով։ Ֆիլմի ռեժիսորը Օռլանդո ֆոն Այնսիդելն է։

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Լեոնարդոն նշանակվել է ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող խաղաղության դեսպան եւ նրան անձամբ ՄԱԿԻ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն է շնորհավորել։



© NEWS.am STYLE