Կանանց բոդիբիլդինգ. ապշեցնող կին-բոդիբիլդերները

23:05   22 հոկտեմբերի, 2014

Կանանց բոդիբիլդինգը մեկնարկել է 1970-ական թվականներին, երբ կայանք սկսել են մասնակցել բոդիբիլդինգի մրցույթներին։  Համաձայնեք, որ մկանուտ եւ «հաղթանդամ» այս կանայք նույնքան էկզոտիկ տեսք ունեն, որքան տղամարդիկ՝ չնայած երբեմն նրանց շատ դժվար է տարբերակել, եթե չլիներ կին-բոդիբիլդերի բիկինիի հատվածն ու օգտագործած կոսմետիկ միջոցները։ 

Գերմանացի լուսանկարիչ Մարտին Շոլերը, անդրադարձել է այս կանանց եւ լուսանկարել նրանց։

1. Կարամելա Կուրետոն

Ծնվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Բալթիմոր քաղաքում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 25 տարեկանից։ 1994թ-ին Նյու Ջերսի նահանգի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի առաջնություններում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

2. Նադիա Նարդի

Ծնվել է 1976թ-ի նոյեմբերի 21-ին Կանադայի Սասկաչեւան նահանգում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 9 տարեկանից։ 2007թ-ին դարձել է Կանադայի առաջնության հաղթող՝ գրավելով 1-ին հորիզոնականը։

3. Մերսեդես Բերնս-Բազեմուր

Ծնվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում, բայց ապրում է Վիրջինիա Բիչում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 10 տարեկանից։ 2004թ-ին Europa Super Show-ի ժամանակ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

4. Ֆաննի Բարիոզ

Ծնվել է 1964թ-ի մայիսի 30-ին Կարակասում (Վենեսուելա), մահացել՝ 2005թ-ի օգոստոսի 7-ին։ 2001 եւ 2002թ-ին Jan Tana Classic առաջնության ժամանակ գրավել է 1-ին հորիզոնականը, 2002թ-ին “Miss International”  եւ “Miss Olympia” մրցույթներում զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը։

5. Իրեն Անդերսոն

Ծնվել է 1966թ-ի սեպտեմբերի 9-ին Դանիայում։ Ապրում է Վեստրա-Ֆրելունդա քաղաքում (Շվեյցարիա)։ Բոդիբիլդինգով զբաղվում է 15 տարեկանից։2007թ-ին Jan Tana Classic զբաղեցրել է 4-րդ, իսկ Sacramento Pro մրցույթներում 7-րդ հորիզոնականը։

6. Մարիա Լեանա Լեհտոնեն

Ծնվել է 1968թ-ի Ֆինլանդիայում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 1988թ-ից։ 2002 եւ 2007թ-ին Jan Tana Classic մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 2004թ-ի Night of Champions առաջնությանը՝ 2-րդ պատվավոր տեղը։

7. Լենդա Մյուրեյ

Ծնվել է 1962թ-ի փետրվարի 22- ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոիթ քաղաքում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 23 տարեկանից։ 1989թ-ին Հյուսիսային Ամերիկայի առաջնության ժամանակ գրավել է 1-ին հորիզոնականը, “Miss Olympia” 1990-95 եւ 2002-2003 թվականների մրցույթներում կրկին զբաղեցրել է 1-ին տեղը։

8. Միշել Դեւիս

Ծնվել է 1957թ-ի հուլիսի 19-ին Բրուքլինում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Բոդիբիլդինգով զբաղվում  է 10 տարեկանից։ 2002թ-ին ԱՄՆ-ի առաջնության ժամանակ գրավել է 4-րդ տեղը, իսկ 2003թ-ին նույն առաջնության 1-ին պատվավոր հորիզոնականը։

9. Սառա Բրիջես

Ծնվել է 1970թ-ի հունիսի 8-ին Լոնդոնում ( Մեծ Բրիտանիա)։ Բոդիբիլդինգով զբաղվում  է 1991թ-ից։ 2002թ-ին Մեծ Բրիտանիայի առաջնության ժամանակ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ 2003թ-ին նույն առաջնության1-ին պատվավոր հորիզոնականը

 

Աղբյուրը՝ bigpicture.ru



© NEWS.am STYLE