Հռիփսիմե Ելինյանի առողջական վիճակը կայուն է (ֆոտո)

17:45   18 հոկտեմբերի, 2014

Գրիգոր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ուզում եմ խորհին շնորհակալություն հայտնել էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, ի դեմս Տիգրան Հայկովիչի և Հասմիկ Հրանտովնայի, ջերմ ընդունելության և հոգատարության համար։ Ձեր շնորհիվ իմ կյանքի իմաստը Հռիփսիմեն իմ կողքին է։ Գնում ենք տու՜ն»:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Գրիգորի հետ՝ պարզելու Հռիփսիմեի առողջական վիճակի եւ խնդրի մասին:

Դերասանը նշեց, որ հիմա ամեն ինչ կարգին է:

«Հռիփսիմեն բարդ վիրահատություն է տարել, բայց չեմ ցանկանում մանրամասնել: Հիմա ամեն ինչ կարգին է, շնորհակալություն»,- ասաց Գրիգորը:

NEWS.am STYLE-ը շուտափույթ առողջություն է մաղթում գեղեցկուհի երգչուհուն:




© NEWS.am STYLE