Ի՞նչ հագնել այսօր

09:07   19 հոկտեմբերի, 2014

Բարի կիրակի, մեր շատ սիրելի ընթերցողներ: Վերջապես կարելի է մի փոքր հանգստանալ աշխատանքային լարված շաբաթից եւ զբաղվել այլ՝ ոչ աշխատանքային գործերով: Այսօրվա համար առաջարկում ենք չորս նորաձեւ լուք, որոնցով կարող եք անցկացնել օրը:

Look N1

Շատ հետաքրքիր լուք է: Հարմարավետ է եւ ոճային: Նման տեսքով կարելի է գնալ այցելության, հանդիպել ընկերներին, մտերիմներին, զբոսնել, գնալ գնումների եւ այլն:

Look N2

Նույնպես հարմարավետ, ոճային, իսկ ամենակարեւորը՝ տաք կերպար է, որն այնքան անհրաժեշտ է աշնան ցուրտ օրերին: Լուքը հարմար է առօրյայում կրելու համար:

Look N3

 

Դասական եւ ազատ ոճերի հետաքրքիր համադրությամբ այս լուքը հնարավորություն կտա այն կրողներին լինել նորաձեւ, գեղեցիկ եւ չհոգնել կամ ձանձրանալ: Նման լուքով կարող եք մասնակցել տարատեսակ միջոցառումների, հանդիպումների եւ անցկացնել հետաքրքիր ժամանց:

Look N4

Իսկ այս լուքը կիրակի երեկոյի համար է, որպեսզի մի լավ լիցքաթափվեք եւ պատրաստվեք աշխատանքային հերթական շաբաթվան: Մաղթում ենք ձեզ հաճելի երեկո Wink



© NEWS.am STYLE