«Հայաստանի ձայնը-3» նախագիծը շարունակվում է: Կույր լսումների երրորդ օրն իր ելույթով փայլեց իրանահայ Ռաիսա Ավանեսյանը, ում հեռուստադիտողը կհիշի մեկ այլ երաժշտական նախագծից՝ «Հայ սուպերսթարից»:
Ռաիսայի կատարումը ստիպեց բոլոր չորս մարզիչներին պտտվել, սակայն նա ընտրեց Սոնային: