«Հայաստանի ձայնը-3». Եվա Ռիվասը գտավ իր «քրոջը»

13:11   19 հոկտեմբերի, 2014

«Հայաստանի ձայնը-3» նախագիծը շարունակվում է: Կույր լսումների երրորդ օրը մարզիչներից Եվա Ռիվասը գտավ իր «քրոջը»: Անժելա Բաղրամյան անունով 22-ամյա աղջիկը գրավեց մարզիչների ուշադրությունը ոչ միայն իր ձայնով, այլեւ Եվա Ռիվասի հետ արտաքին նմանությամբ:

Ավելին, պարզվեց, որ նա Ռոստովից է, ինչպես եւ Եվան, ինչից հետո ժյուրիի անդամները սկսեցին կատակել, որ միգուցե Անժելան նրա քույրն է:

Անժելայի ելույթի ժամանակ պտտվեցին Սոնան եւ Եվան: Արդյունքում՝ մասնակիցն ընտրեց Եվային:



© NEWS.am STYLE