Ժաննա Ֆրիսկեն վերադարձել է Մոսկվա Չինաստանում բուժվելուց հետո

11:05   20 հոկտեմբերի, 2014

Ինչպես գիտեք՝ տեւական ժամանակ է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն պայքարում է քաղցկեղի դեմ։ Սկզբում նա բուժումներ էր ստանում ԱՄՆ-ում, այնուհետեւ Ռիգայում մի փոքր հանգստանալուց հետո, Ժաննան մեկնել էր Չինաստան՝ եւս մեկ բուժման կուրս ընդունելու համար։ Ըստ բժիշկների՝ նրանց հաջողվել է դրականորեն արդյունք ստանալ, քանի որ Ժաննան արդեն հրաժարվել է հաշմանդամի սայլակից եւ կարողանում է ինքնուրույն քայլել, հայտնել է SUPER-ը։

Երգչուհին Մոսկվա է ժամանել ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի եւ փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ։

Երգչուհին արտաքնապես փոխվել էր՝ ավելի նիհարել էր եւ արդեն ինքնուրույն քայլում էր։ Ի շնորհիվ բարեհաջող եւ ճիշտ բուժումների՝ Ժաննան կրկին վերադարձել է իր բնականոն կյանքին. գնում է ռեստորաններ, խանութներ, ամուսնու եւ որդու հետ զբոսնում մայրաքաղաքի փողոցներով։ 

 

 

Նյութը եւ լուսանկարները՝ Super 



© NEWS.am STYLE