49-ամյա Չարլի Շին չեղյալ է հայտարարել իր եւ 25-ամյա պոռնոաստղի հարսանիքը

12:03   20 հոկտեմբերի, 2014

Սկանդալային աստղ Չարլի Շին չեղյալ է հայտարարել իր եւ 25-ամյա պոռնոաստղի՝ Բրեթ Ռոսիի հարսանիքը։ Ինչպես հայտնել է People-ը՝ դերասանը այս որոշումը կայացրել է հարսանիքից մեկ շաբաթ առաջ։

Կատակերգական դերասանը որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել իր երեխաներին՝ Կասանդրային, Լոլին, Սեմին, Մաքսին  ու Բոբին։

Չարլի Շին շնորհակալություն է հայտնել պոռնոաստղին՝ միասին անցկացրած գեղեցիկ օրերի համար։

«Նա հիանալի սիրուհի եւ աղջիկ է, սակայն մենք որոշել ենք բաժանվել։ Ես իմ կյանքը պատրաստվում եմ նվիրել երեխաներիս եւ մի որոշ ժամանակ մոռանալ անձնականի մասին։ Ես մինչ հիմա սիրում եմ Սքոթիին (այդպես էր Չարլին անվանում իր սիրուհուն) եւ նրան ամենայն բարիք եմ մաղթում», ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ Չարլին եւ Բրեթը որոշել էին ամուսնանալ այս տարվա փետրվար ամսին։ Նրանք անգամ ռոմանտիկ հանգիստ էին անցկացրել միասին Հավայան կղզիներում։ Սակայն Շինի չորրորդ, իսկ Ռոսիի երկրորդ ամուսնությունը չեղյալ հայտարարվեց։



© NEWS.am STYLE