Ի՞նչ հագնել այսօր

10:34   20 հոկտեմբերի, 2014

Բարի աշխատանքային երկուշաբթի բոլորին: NEWS.am STYLE-ը հերթական անգամ ներկայացնում է հագուստի նորաձեւ համադրությունների տարբերակներ՝ փորձելով օգնել ձեզ ընտրության հարցում: Եվ այսպես, ներկայացնում ենք հինգ լուք:

Look N1

Առօրյա լուք է: Հարմար է օրվա առաջին կեսի համար, երբ գնալու շատ տեղ ունեք եւ շատ գործեր: Շնորհիվ հագուստի հարմարավետ լուծումների, այն չի հոգնեցնի ձեզ ամբողջ օրվա ընթացքում:

Look N2

Անչափ էլեգանտ, գունեղ կերպար է, որը կսազի ինչպես երիտասարդ աղջիկներին, այնպես էլ գործնական կանանց:

Look N3

Եվս մեկ էլեգանտ կերպար, որը կարող է դառնալ ամենօրյա լուք: Եվ պարտադիր չէ սրանով անպայման խմջույքների գնալ: Կարելի է նման լուքով գնալ ընկերների կամ բարեկամների տուն, նրանց հետ զբոսանքի եւ այլուր:

Look N4

Իսկ այս լուքը կգնահատեն ուժեղ եւ ինքնավստահ կանայք, ովքեր չեն վախենում ավելորդ ուշադրությունից: Կաշվե իրերը անչափ նորաձեւ են այս շրջանում, դե, իսկ սեւի եւ կաթնագույնի նրբաճաշակ համադրությունն արդիական է միշտ:

Look N5

Եվ մեր վերջին լուքը՝ կրքոտ բալագույնի եւ մոխրագույնի համադրությամբ: Լուքը հարմար կլինի գործնական, պաշտոնական հանդիպումների համար:



© NEWS.am STYLE