Զառան եւ Մարտ Բաբայանը զուգե՞րգ են ձայնագրել

12:31   20 հոկտեմբերի, 2014

Մարտ Բաբայանը եւ երգչուհի Զառան, հավանաբար, զուգերգ են ձայնագրել։ Մարտն իր Facebook-յան էջում Զառայի հետ մի նոր լուսանկար է տեղադրել։ NEWS.am STYLE-ը կապ է հաստատել երգչի հետ, ով խոսել է դուետ ձայնագրելու հավանականության մասին։

«Տվյալ դեպքում սա պարզապես լուսանկար է, եւ ոչ ավելին։ Թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել։ Զառան եւ հիանալի երգչուհի է, եւ հիանալի անձնավորություն։ Զուգերգերով լի իմ ալբոմը գրեթե պատրաստ է. կան նոր զուգերգեր, բայց անունները կիմանաք ալբոմի թողարկվելուց հետո»,-նշել է Մարտ Բաբայանը։



© NEWS.am STYLE