Ոստիկանությունը գտել է Ժաննա Ֆրիսկեի գողացված Range Rover-ը

13:07   20 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 12-ին Ռիգայում գողացել էին Ժաննա Ֆրիսկեի Range Rover մեքենան։

Մեքենան կայանված է եղել Լատվիայի մայրաքաղաքի խոշոր առեւտրային կենտրոններից մեկի մոտ։ Ըստ Ժաննա Ֆրիկսեի ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի՝ նա որդու հետ մտել է մանկական իրերի խանութ, իսկ վերադառնալիս մեքենան արդեն գողացված է եղել, հայտնել է 7 Dnei-ին։

«Կես ժամով դուրս եկա երեխային տաբատ գնելու, իսկ երբ վերադարձա հասկացա, որ երեխայի տաբատը շատ թանկ արժեցավ։ Հետո դիմեցինք տեղի իրավապահ մարմիններին, բայց ես հույս չունեի, որ մեքենան կգտնվի»։

Սակայն գողության այս պատմությունը շատ բարեհաջող է ավարտվել։

«Եվ ահա, այսօր զանգում են ոստիկանատնից եւ ասում. «գտել ենք ձեր մեքենան, եկեք եւ վերցրեք»։ Միթե այդպես լինում է. անգամ երեխայի գլխարկը, որ ետեւի նստաեղին էր դրված, նույն տեղում էր»,-ասել է նա։

Ինչպես գիտեք՝ տեւական ժամանակ է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն պայքարում է քաղցկեղի դեմ։ Սկզբում նա բուժումներ էր ստանում ԱՄՆ-ում, այնուհետեւ Ռիգայում մի փոքր հանգստանալուց հետո, Ժաննան մեկնել էր Չինաստան՝ եւս մեկ բուժման կուրս ընդունելու համար։ Ըստ բժիշկների՝ նրանց հաջողվել է դրականորեն արդյունք ստանալ, քանի որ Ժաննան արդեն հրաժարվել է հաշմանդամի սայլակից եւ կարողանում է ինքնուրույն քայլել։

 



© NEWS.am STYLE