«Ինձ մոտ տաբու կա հայ տղամարդկանց վերաբերյալ». VARDA

11:29   20 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի պարուհի, պոլդենսի աշխարհի չեմպիոն, հայազգի VARDA-ն իր՝ Երեւան այցի շրջանակներում, հոկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել հայ երկրպագուների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ լրագրողներ: Պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին, թե 10 բալանոց համակարգով, ինչպես կգնահատի հայ տղամարդկանց գեղեցկությունը, պարուհին պատասխանել է.

«Տղամարդու գեղեկությունը նրա արարքների մեջ է: Այդ առումով, իհարկե, 10 կգնահատեմ»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին պետք է լինի իր կողքի տղամարդը եւ, արդյոք, նա հայ կլինի, VARDA-ն ասել է.

«Ինձ մոտ տաբու կա հայ տղամարդկանց վերաբերյալ, միգուցե այն պատճառով, որ ես ինքս բավականին պինդ բնավորություն ունեմ, իսկ մեղմ հայերի ես դեռ չեմ հանդիպել: Եթե նա թույլ տա ինձ զբաղվել նրանով, ինչ ես սիրում եմ, հպարտանա ինձնով, աջակցի, ապա, իհարկե, նա շանսեր կունենա»,-նշել է նա՝ ավելացնելով, որ իր սիրելին պետք է իրենից բարձրահասակ լինի, լավ, հայկական հումորի զգացողություն ունենա եւ պարզապես լավ մարդ լինի:



© NEWS.am STYLE