Սոֆիա Ռոտարուն մահից է փրկվել

15:05   20 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Սոֆիա Ռոտարուն պատմել է, թե վերջերս ինչ սարսափ է ապրել. 67- ամյա երգչուհի Նովոսիբիրսկից Կրասնոյարսկ մեկնելիս հազիվ է փրկվել ավիավթարից, հայտնել է  ntv.ru-ը։

Ըստ երգչուհու՝ ինքնաթիռը, որտեղ եղել է երգչուհին եւ նրա ողջ անձնակազմը հայտնվել է ալեկոծության գոտում, եւ ինքնաթիռն այնպես է ցնցվել, որ բացվել են թթվածնային դիմակները։

Ի դեպ, ավելի վաղ երգչուհին հայտնել էր , որ վախենում է ինքնաթիռներից. հավանաբար, այժմ խնդիրն ավելի է խորացել։



© NEWS.am STYLE