Մահացել է Արսեն Միրզոյանի մտերիմ ընկերը

15:39   20 հոկտեմբերի, 2014

Ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակչի մասնակից՝ Արսեն Միրզոյանը, սգի մեջ է։ Արտիստը ներկա է եղել «Կիեւի նորաձեւության շաբաթին» եւ պատմել մտերիմ ընկերոջ մահվան մասին, հայտնել է Ivona-ն։

«Մահացել է իմ մտերիմ ընկերը։ Նա Սիբիրի Բուրյատիա շրջանից էր։ Շատ ծանր դեպք էր. Կիեւից ավտոբուսով դուրս է եկել եւ գյուղերից մեկի մոտ անսպասելիորեն նրա սիրտը կանգ է առել։ Այդ երկու օրը չափազանց դժվար ու ծանր էին ինձ համար»,-անկեղծորեն ասել է Արսենը։

 



© NEWS.am STYLE