45-ամյա Մըրայա Քերին ամուսնալուծվում է եւ դատարանով կիսում իր շնիկներին

17:09   20 հոկտեմբերի, 2014

45-ամյա Մըրայա Քերին բաժանվում է իր ամուսնուց՝ Նիք Քենոնից։ Զույգն այս պահին զբաղված է իրենց ութ շնիկներին կիսելու հարցով։

Ինչպես հատնել է Daily Mail-ը՝ նախկին ամուսինների ութ շնիկները մեկը մյուսից ավելի գեղեցիկ են եւ շատ հետաքրքիր անուններ ունեն՝ The Good Reverend Pow Jackson, Mutley P Gore Jackson, The Third, Jill E Beans, Pipitty Jackson, Cha, Jackie Lambchops, JJ and Speak E Beans.

Բացի շնիկներից՝ Մըրայան եւ 34-ամյա Նիքն ունեն համատեղ գնված անշարժ գույք՝ Նյու Յորքում գտնվող, 325 միլիոն դոլար արժողությամբ տուն։ Պետք չէ մոռանալ նաեւ նրանց երեխաների՝ Մարրոկանի եւ Մոնրոյի մասին։

Սակայն տան եւ երեխաների հարցում զույգը խնդիրների առաջ չի կանգնել, քանի որ ամուսնական պայմանագրում այս երկու կետերն էլ ամրագրված են, իսկ շնիկները լուրջ խնդիր են դարձել նրանց համար։



© NEWS.am STYLE