Լեդի Գագան 23 միլիոն դոլար արժողությամբ նոր առանձնատուն է գնել

18:16   20 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Լեդի Գագան 23 միլիոն դոլար արժողությամբ նոր տուն է գնել Մալիբուում։ Ինչպես հայտնել է TMZ-ն՝ էպատաժային երգչուհու նոր առանձնատունը լի է բոլոր անհրաժեշտ հարմարություններով եւ ունի մոտ 2 հեկտար տարածք։

Առանձնատունն ունի մարզասրահ, լողավազան եւ մառան։ Այստեղ կարող են գալ մեծ թվով հյուրեր, իսկ Գագան, ինչպես գիտեք, սիրում է բազմամարդ երկույթներ կազմակերպել։ Բացի այդ, այս նոր եւ հարմարավետ տանը կարելի է բոուլինգ եւ թենիս խաղալ, ինչպես նաեւ ձիավարել, քանի որ այստեղ ութ ձիու համար նախատեսված ախոռ կա։




© NEWS.am STYLE