Խորհուրդներ թեյը գնահատողների կողմից

19:08   24 հոկտեմբերի, 2014

Լայն իմաստով «թեյ» կարելի է շատ ըմպելիքներ անվանել, որոնք պատրաստվում են այս կամ այն խոտաբույսից։ Հազիվ թե կլինի ինչ-որ մեկը, ով այս գործում կկարողանա գերազանցել չինացիներին։ Հետեւաբար, առաջարկում ենք կարդալ մի քանի խորհուրդ՝ թեյը գնահատողների կողմից։

1. Չի կարելի թեյ խմել քաղցած ժամանակ։ Չինացիներն այդ ամենը համեմատում են գայլին տուն թողնելու հետ։ Քաղցած ժամանակ թեյ խմելը հանգեցնում է ստամոքսի եւ փայծաղի էներգետիկ դիսբալանսի։
2. Շատ տաք թեյը կարող է վնասել բերանի խոռոչի, կերակրափողի եւ ստամոքսի լորձաթաղանթը։ Մշտապես շատ տաք թեյ խմող մարդկանց մոտ կարող են վերոհիշյալ օրգանների հիվանդություններ առաջանալ։ Սովորաբար թեյի ջերմաստիճանը պետք է 56 աստիճան լինի։

3. Շատ սառը թեյը նույնպես վնասակար է։ Այն նպաստում է օրգանիզմում լորձի եւ խորխի կուտակման գործընթացին։
4. Տանինով հարուստ տաք թեյը կարող է գլխացավ եւ միգրենի «զգացում» առաջացնել։

5. Պետք է օգտագործել միայն նոր թրմեցված թեյ։ Որքան շատ եք նույն թուրմն օգտագործում, այնքան ավելի է մեծանում մանրէների զարգացման եւ տարածման հավանականությունը։

6. Չի կարելի թեյ խմել սնվելուց առաջ եւ հետո։ Սա բացասաբար է ազդում ստամոքսահյութի վրա, ինչն էլ հանգեցնում է մարսողության գործընթացի խանգարման եւ հետագա խմորման։

7. Չի կարելի թեյով դեղահաբ խմել։ Այն դժվարացնում է դեղահաբի կլանումն ու նվազեցնում դրա ազդեցությունը։

                                                Աղբյուրը` Otvetin 



© NEWS.am STYLE