Անաիս Սարդարյանը ՝ սիրո, երջանկության, գեղեցկության, ազատության մասին. բլից հարցում

17:45   20 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է բլից հարցում անցկացնել հայ հայտնիների շրջանում: Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր: Այս անգամ մեր հերոսը դերասանուհի Անաիս Սարդարյանն է:


 

Իմ երազած աշխարհը...

երբ մարդիկ բոլորը կլինեն բարի եւ չեն նախանձի իրար: Մի խոսքով բարի աշխարհում կուզենայի ապրել (ժպտում է):

Աշխարհում ամենաբարդ բան ինձ համար...

լքել Երեւանը:

Երջանիկ լինելու համար մարդուն պետք է...

ընտանիք, որտեղ նա կտեսնի լույս եւ կստանա ճիշտ դաստիարակություն: Եվ հետո նույնը կարողանա փոխանցել իր երեխաներին:

Տրամադրությունս ընկնում է, երբ...

անձրեւ է գալիս:

Տրամադրությունս բարձրանում է, երբ...

մայրիկիս եմ տեսնում:

Սերը...

սեր է:

Գեղեցկությունը...

բնություն է: Եկեք լինենք բնական եւ սիրենք մեզ այնպես, ինչպես ստեղծվել ենք:

Ազատությունը...

ճիշտ ընտրությունն է, կյանքն է:

Ազատ ժամանակ...

շոկոլադ եմ ուտում:

Իմ ամենասիրած գիրքը...

Սքոթ Ֆ. Ֆիցջերալդի- «Գիշերն անուշ է»:

Իմ ամենասիրած ֆիլմը...

«Ирония Судьбы»:

Գերագույն նպատակը...

լինել ազնիվ մարդ եւ չամաչել արածներիս համար:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE