Տարզանի եւ Եվգենի Պապունաիշվիլիի պարային էրոտիկ բեմադրությունը կրճատել են հայտնի շոուի եթերից

11:04   21 հոկտեմբերի, 2014

«Россия» հեռուստաալիքի եթերում ցուցադրվող «Я смогу!» ծրագիրը մեծ հավանության է արժանացել հեռուստադիտողների շրջանում իր յուրահատուկ եւ տարօրինակ փորձություններ շնորհիվ, որոնք մասնակիցները ստիպված են հաղթահարել։

Հերթական հաղորդումներից մեկի ժամանակ «Россия» հեռուստաալիքի ղեկավար անձնկազմը ստիպված է եղել եթերից կրճատել բավականին էրոտիկ մի տեսարան՝ Նատաշա Կորոլյովայի ամուսնու՝ Տարզանի, խորեոգրաֆ Եվգենի Պապունաիշվիլիի եւ դերասան Ալեքսանդր Նոսիկի մասնակցությամբ։ Նկարահանումների ժամանակ երեք տղամարդկանց առաջադրվել է մեկ փորձություն՝ բեմադրել էրոտիկ էլեմենտներով լի տեսարան։ Արտիստները գրեթե մերկ բեմ են բարձրացել եւ սկսել պարել մի ուրախ երաժշտության ներքո, որով զվարճացրել են հանդիսատեսին եւ ժյուրիի անդամներին։ Ելույթի ժամանակ հանդիսատեսը կարողացել է տեսնել ոչ միայն տղամարդկանց գեղեցիկ մարմինները, այլեւ նրանց հետույքը։ Տեսարանն այնքան բաց ու անկեղծ է եղել, որ հաղորդման պրոդյուսերները որոշել են կրճատել այն եւ եթեր չհեռարձակել։

«Ես երկար մտածում էի՝ պետք է արդյոք մասնակցել այս համարին, թե ոչ, բայց հետո համաձայնեցի։ Մեկ շաբաթից ավելի մենք փորձել էինք այս պարը, բայց արդյունքում այն չհեռարձակվեց։ Հարգելիներս, ես հասկանում եմ ձեզ, քանի որ բոլորս այժմ խաբված վիճակում եք։ Ես չէի կարող պատկերացնել, որ այդ պարը կկրճատվի եթերից ինչ-որ ցենզուրայի պատճառով՝ չնայած բոլորը հիացած էին այդ տեսարանով։ Փաստորեն, մեր մեկ շաբաթվա ջանքերն ու չարչարանքները ջուրն ընկան»,- Super-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Եվգենի Պապունաիշվիլին։



© NEWS.am STYLE