Ի՞նչ հագնել այսօր

10:37   21 հոկտեմբերի, 2014

Եղանակը բավականին ցրտել է, նշանակում է՝ պետք է առավել մանրակրկիտ ընտրել այն հագուստը, որով պատրաստվում ենք տանից դուրս գալ, որպեսզի այն ոչ միայն լինի գեղեցիկ, այլեւ տաք ու հարմարավետ: Այդ հարցում ձեզ կփորձի օգնել NEWS.am STYLE-ը՝ յուրաքանչյուր օրվա համար ներկայացնելով հագուստի նորաոճ համադրություններ: Այսօրվա համար ընտրել ենք հինգ լուք:

Look N1

Սուպերոճային կերպար է՝ տաք եւ գեղեցիկ, լի վառ ու հագեցած գույներով: Նման լուքով կարող եք գնալ դասի կամ աշխատանքի, ընկերների հետ ժամանակ անցկացնել որեւէ ակումբում կամ սրճարանում:

Look N2

Ցուրտ եղանակը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի հրաժարվեք կիսաշրջազգեստից: Այս լուքում, օրինակ, ընտրված է միդի կիսաշրջազգեստ եւ երկարաճիտ կոշիկներ, որոնց շնորհիվ ոտքի շատ քիչ հատված է բաց մնում: Լուքը հարմար է գործնական կանանց համար:

Look N3

Առօրյա, հարմարավետ, թեթեւ լուք է: Դուր կգա հատկապես աշակերտուհիներին ու ուսանողուհիներին, թեեւ աշխատող աղջիկները նույնպես կարող են նման լուք կիրառել աշխատավայրում: Լուքի դասական գույներն ու զուսպ համադրությունը թույլ է տալիս դա:

Look N4

Բավականին զուսպ կերպար է: Առօրյա գործերը հասցնելու համար հիանալի լուք է՝ առանց ավելորդությունների եւ աչք ծակող աքսեսուարների:

Look N5

Իսկ այս լուքով կարող եք երեկոյան ժամանցը վայելել ընկերների կամ սիրելիի հետ՝ այցելելով ժամանցի տարատեսակ վայրեր կամ գնալ զբոսանքի: Չմոռանաք տաք բաճկոն կամ վերարկու վերցնել ձեզ հետ Wink



© NEWS.am STYLE