Մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան

10:02   21 հոկտեմբերի, 2014

82 տարեկան հասակում մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան, հայտնել է ABC News-ը։

Դոմինիկյան հանրապետությունում ծնված դիզայները պայքարում էր քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006թ-ին։ Սակայն 2013թ-ին նա հայտարարել էր, որ լիովին բուժվել է։

Դե լա Ռենտայի հաճախորդների թվում եղել են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի առաջին տիկնայք՝ Նենսի Ռեյգանը, Հիլարի Քլինթոնը և Լորա Բուշը:

Նրա վերջին աշխատանքը Ջորջ Քլունիի հարսնացուի՝ Ամալ Ալամուդդինի հարսանեկան զգեստն էր. հենց այս դիզայների շքեղ զգեստն է Ամալը հագել եկեղեցու խորանին մոտենալիս։ 

 



© NEWS.am STYLE