Ժաննա Ֆրիսկեի 28-ամյա քույրը պատրաստվում է վիրահատության

13:37   21 հոկտեմբերի, 2014

Ժաննա Ֆրիսկեի կրտսեր քույրը՝ 28-ամյա Նատալյա Ֆրիսկեն վիրահատության է պատրաստվում, հայտնել է Starhit-ը։ Նատալյան ցանկանում է ի կատար ածել իր վաղեմի երազանքը՝ վիրահատել իր քիթը մոսկովյան հայտի կլինիկաներից մեկում։

«Մանուկ հասակում ջարդել էի քթիս միջնապատը։ Երկար ժամանակ վախենում էի դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը, քանի որ մտահոգվում էի, որ չեմ կարողանա դուրս գալ անզգայացած վիճակից եւ վիրահատությունը այնքան էլ հաջող լինի անցնի։ Այժմ ես վերջապես հավաքել եմ իմ բոլոր ուժերն ու խիզախությունը եւ պատրաստ եմ դրան։ Ի դեպ, վերջին շրջանում շատ դժվարությամբ էի շնչում»,-ասել է 28-ամյա աղջիկը։

Հիշեցնենք, որ վերջերս Ժաննա Ֆրիսկեն ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի եւ փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ վերադարձել է Մոսկվա։ Երգչուհին արտաքնապես փոխվել էր՝ ավելի նիհարել էր եւ արդեն ինքնուրույն էր քայլում։ Ի շնորհիվ բարեհաջող եւ ճիշտ բուժումների՝ Ժաննան կրկին վերադարձել է իր բնականոն կյանքին. գնում է ռեստորաններ, խանութներ, ամուսնու եւ որդու հետ զբոսնում մայրաքաղաքի փողոցներով, հաճախում է մարզասրահ եւ կատարում հատուկ վարժություններ՝ հետեւելով իր անձնական մարզչի ցուցումներին։



© NEWS.am STYLE